Յուրի Ջորկաեֆը դեմ չէ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

27.07.2010, 17:50
Յուրի Ջորկաեֆը դեմ չէ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը
Յուրի Ջորկաեֆը դեմ չէ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը

Աշխարհի և Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հայտարարել է, որ դեմ չէ գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

Տեղեկատվության համաձայն՝ Ջորկաեֆը, ով հայկական արմատներ ունի, նշել է, որ դեռևս առաջարկ չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, սակայն եթե իրեն առաջարկեն մարզչի պաշտոնը, ապա իքնը կմտածի դրա մասին:

Ջորկաեֆը հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի հավաքականի ավագ մարզչի պաշտոնը առաջարկվում էր իր հորը՝ Ժան Ջորկաեֆին, սակայն համագործակցությունը չստացվեց:

Յուրի Ջորկաեֆը հայտնի ֆրանսիացի ֆուտբոլիստ է, աշխարհի (1998) և Եվրոպայի (2000) չեմպիոն:-0-