Հայաստանը վստահորեն կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման ուղղությունը. նախագահ

22.07.2010, 13:22
Հայաստանը վստահորեն կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման  ուղղությունը. նախագահ
Հայաստանը վստահորեն կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման  ուղղությունը. նախագահ

Հայաստանը վստահորեն կշարունակի Եվրոպայի հետ մերձեցման ուղղությունը՝ հիմք վերցնելով ազգային ավանդույթները, Սևանում հայ երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք երբեք մեզ ասիացի չենք համարել, և սա ես ասում եմ ոչ նրա համար, որ եվրոպացիներն ավելի լավն են, քան ասիացիները։ Բայց մենք միշտ մեզ եվրոպացի եք համարել՝ որոշ ասիական շեշտադրումներով, քանի որ պատմականորեն Արևելքում Արևմուտքի ներկայացուցիչներ ենք եղել և հակառակը՝ Արևմուտքում՝ Արևելքի ներկայացուցիչներ՝ որպես կապող օղակ»,- ասաց նա՝ պատասխանելով «Միասին» երիտասարդական շարժման կրթական քննարկման մասնակիցների հարցերին։

«Միասին» շարժումն արդեն երկրորդ տարին Սևանում  կազմակերպում և անցկացնում է  ավանդական դարձած քննարկումը, որի այս տարվա  նպատակն է  երկրի քաղաքական կյանքում երիտասարդության հնարավոր մասնակցության բացահայտումը, ինչպես նաև հիմնականում փոքր բյուջեով բիզնես նախագծերի մշակումն ու ներկայացումը՝ պոտենցիալ նեդրողներ ներգրավելու նպատակով։

«Միասին» երիտասարդական շարժումը ստեղծվել է 2008թ.-ի հուլիսին։ Կազմակերպության նպատակն է տարբեր արդիական խնդիրների լուծման որոնումը՝ հաշվի առնելով Հայաստանում բարեփոխումների ոլորտում երիտասարդության կարևոր դերը։ -0-