Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել

21.07.2010, 16:08
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել

Վերջին ամսվա ընթացքում Հայաստանն արդեն վեցերորդ անգամ մասնակիորեն առանց Ինտերնետի էր մնացել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց FiberNet Communications մեծածախ ինտերնետ պրովայդերի մամուլի քարտուղար Միքայել Բալայանը, վթարը  տեղի է ունեցել Վրաստանի տարածքում՝ Քութայիսի քաղաքի մոտ։

«Մեզ միայն հայտնի է, որ վթարը մեխանիկական բնույթ է կրում, սակայն կապի դադարի առավել մանրամասն պատճառներն անհայտ են»,- ասաց Բալայանը։

Ըստ նրա՝ մասնագետներն արդեն վթարի վայրում են գտնվում և զբաղվում են անսարքության վերացման հարցերով։

Բալայանը նշեց, որ վրացի գործընկերները խոստացել են երկու ժամվա ընթացքում վերականգնել կապը։

Վթարի արդյունքում Վրաստանում նաև տուժել են մեծածախ ինտերնետ կապի այլ հայկական պրովայդերները՝ «ԱրմենՏելը» և  GNC-Alfa-ն, որոնք Վրաստանի վթարի հետ կապված ուղու մասնակի կորուստ են գրանցել, սակայն ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին երկու ընկերություններից, այլընտրանքային ուղղությունների հաշվին հաճախորդները հատուկ անհանգստություն չունեն։ -0-