ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունն ընդունելի է Հայաստանի համար. փորձագետ

19.07.2010, 17:15
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունն ընդունելի է Հայաստանի համար. փորձագետ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունն ընդունելի է Հայաստանի համար. փորձագետ

Ալմաթիում շաբաթ օրը կայացած ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում արված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Բեռնար Քուշների և պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգի համատեղ հայտարարությունն, ի տարբերություն նախկին փաստաթղթերի, ընդունելի է Հայաստանի համար, երկուշաբթի ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Բեռնար Քուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

«Եթե ԵԱՀԿ ՄԽ նախկին երկու հայտարարությունների միջև որևէ տարբերություն չկար, ապա ՄԽ վերջին հայտարարությունը որոշակի նոր տարրեր է պարունակում»,- ասաց Գրիգորյանը։

Մասնավորապես, ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ Ալմաթիի հայտարարության առավել կարևոր և նոր դրույթ է այն, որ «ԵԱՀԿ ՄԽ-ն բացառում է ղարաբաղյան հակամարտության արհեստական արագ լուծման հնարավորությունը, ինչպես նաև այն, որ Ղարաբաղի հարցում ողջ պատասխանատվությունը հայկական և ադրբեջանական իշխանությունների վրա է դրված, և պետք չէ ողջ պատասխանատվությունը դնել ՄԽ միջնորդների վրա»։

Գրիգորյանը հատուկ կարևորեց այն, որ պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ Հելսինկիի եզրափակիչ ակտում ներկայացված սկզբունքները մի ամբողջություն են, և մյուսների հանդեպ սկզբունքներից որևէ մեկին նախապատվություն տալու ցանկացած փորձ անընդունելի է և անկայուն որոշման կհանգեցնի։ --0--