412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի. փորձագետ

16:30
19 Հուլիսի 2010

Հայաստանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում նախաձեռնողի դերն իր վրա վերցնելով և շահեկան դիրքում հայտնվելով՝ կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ևս նախաձեռնողականություն ցուցաբերել, լրագրողներին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի և Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի միջև վստահության լիովին բացակայության պայմաններում ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ Հայաստանը կարող է նախաձեռնությամբ հանդես գալ և ԵԱՀԿ ՄԽ-ին առաջարկել կողմերի միջև հանդուրժողականության և փոխըմբռնման մթնոլորտի ստեղծման հարցը բանակցային գործընթացի անկապտելի մաս դարձնել։

Ըստ Գրիգորյանի՝ եթե, օրինակ, Ադրբեջանը համաձայնի թեկուզ որևէ տնտեսական համագործակցություն սկսել Հայաստանի հետ, դա կարող է նման վստահության ստեղծման առիթ դառնալ։

Բացի այդ, փորձագետը նշեց, որ Երևանը կարող է բարձրացնել Բաքվի կողմից Կանադայում մեծ ութնյակի երկրների գագաթնաժողովի ժամանակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների կողմից արված հայտարարության դրույթների տակ ստորագրելու հարցը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ-պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքը»:

«Եթե փաստաթղթի ստորագրումից հետո Ադրբեջանը ետ կանգնի փաստաթղթի թեկուզ մեկ կետը կատարելուց, ապա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները պետք է պարտավորվեն միակողմանիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ սա հակամարտությունների կարգավորման հանրահայտ մեխանիզմ է, որն ավելի վաղ կիրառվել է նաև Կոսովոյում։

Ըստ փորձագետի՝ փաստաթղթում առկա Հայաստանի համար որոշ վտանգավոր դրույթներն այդ կերպ կարող են չեզոքացվել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը