«Փյունիկ» և «Միկա» ֆուտբոլային ակումբները պարտվել են Եվրոպայի լիգայի ընթացիկ մրացաշարում

16.07.2010, 15:56
«Փյունիկ» և «Միկա» ֆուտբոլային ակումբները պարտվել են Եվրոպայի լիգայի ընթացիկ մրացաշարում
«Փյունիկ» և «Միկա» ֆուտբոլային ակումբները պարտվել են Եվրոպայի լիգայի ընթացիկ մրացաշարում

Հայաստանի Ֆուտբոլի չեմպիոն «Փյունիկ» թիմը և «Միկա» հայկական ակումբը հինգշաբթի պարտվել են Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարում։

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, «Փյունիկ» երևանյան ակումբը՝ Չեմպիոնների Լիգայի երկրորդ փուլի շրջանակներում, Բելգրադում 3։1 հաշվով պարտվել է «Պարտիզան» սերբիական ակումբին։

 «Միկա» հայկական ակումբը՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ ընտրական փուլի շրջանակներում պարտվել է «Ռաբոտնիչկի» մակեդոնական ակումբի հետ պայքարում՝ 0։1 հաշվով, միաժամանակ հանդիպման միակ գոլը խփել են մրցախաղի 87-րդ րոպեին։

Պատասխան մրցախաղերը տեղի կունենան հուլիսի 21-22-ը Երևանում։

Մյուս հայկական ակումբները, որոնք ներկայացվել էին Եվրոպայի Լիգայում, դուրս են մնացել առաջին փուլի հետագա պայքարից՝ «Անորտոսիս» կիպրոսական ակումբը պայքարից դուրս է մղել «Բանանց» ակումբին, իսկ «Բնեյ Էուդա» իսրայելական ակումբը՝ «Ուլիս» երևանյան ակումբին։ -0-