ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

15.07.2010, 18:17
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ալմաթի՝ հուլիսի 16-17-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախատեսվում է Հայաստան և Ադրբեջանի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ներկայացուցիչների հանդիպումը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-