Ճապոնական ինքնատիպ արվեստի՝ օրիգամիի ցուցահանդես Երևանում

14.07.2010, 16:16
Ճապոնական ինքնատիպ արվեստի՝ օրիգամիի ցուցահանդես Երևանում
Ճապոնական ինքնատիպ արվեստի՝ օրիգամիի ցուցահանդես Երևանում

Օրիգամիի յուրատեսակ ցուցահանդես և թատերականացված ներկայացում կանցկացվի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հուլիսի 15-ին՝ գրասենյակում հայ-ճապոնական «Խաղաղության լապտերներ» ծրագրի շրջանակներում:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակից, ցուցահանդեսը նվիրված է 1945թ. ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակին:

Միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Լևոն Իգիթյանը, Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, հայ-ճապոնական գիտակրթական-մշակութային «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, ինչպես նաև Ցուցահանդեսի հեղինակները, ուսանողներ, նկարիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ԶԼՄ-ներ։ -0-