Դրամատուրգիայի բաց միջազգային առաջին փառատոնը կանցկացվի աշնանը Հայաստանում

08.07.2010, 19:29
Դրամատուրգիայի բաց միջազգային առաջին փառատոնը կանցկացվի աշնանը Հայաստանում

«Ներկայի վերականգնումը» դրամատուրգիայի առաջին բաց միջազգային փառատոնը կանցկացվի աշնանը Հայաստանում, «ՆՈվոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց փառատոնի նախագահ, Թատերական-ստեղծագործական ազգային ասոցիացիայի ղեկավար Արա Խզմալյանը։

Ըստ նրա, մոտավորապես փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 28-31-ը, սակայն, փառատոնի անցկացման վերջնական ժամկետը օգոստոսին է սահմանված։

Խզմալյանը նշեց, որ ժամանակակից արվեստում սկսում են գերակշռել կյանքի մռայլ կողմերը և առաջին պլան են մղվում պաթոլոգիական, ֆիզիոլոգիական թեմաները, ինչի պատճառով մարդիկ սկսում են կորցնել լավատեսությունն ու հույսը, արդյունքում արվեստը մասամբ արժեզրկվում է։

 Այդ պատճառով մեր փառատոնի կարգախոսն է` «Ներկայի վերականգնում»։ Այսինքն, որպեսզի մենք մեր իրականության մեջ տեսնենք ոչ միայն հիվանդագինն ու անընդունելին, այլ նաև այն դրականը, ինչը գոյություն ունի մեր կյանքում»,- ընդգծեց նա։

Ըստ Խզմալյանի՝ փառատոնը կանցկացվի դրամատուրգիական ընթերցումների ձևաչափով, որոնցից բացի փառատոնի շրջանակներում տեղի կունենա ամենահաջողակ պիեսների հավաքածի շնորհանդեսը, որտեղ նաև կներառվեն այդ երկրներում ժամանակակաից դրամատուրգիայի իրավիճակի մասին դրամատուրգների և տարբեր երկրների թատերական գործիչների կարծիքը։

Նա նշեց, որ նախկին ԽՍՀՄ ամեն երկրից փառատոնին մեկ դրամատուրգ և ռեժիսոր կմասնակցի, և միայն Ռուսաստանից մի քանի մասնակիցներ կլինեն։

Ինչ վերաբերում է փառատոնին Ադրբեջանի մասնակցությանը, ապա, ըստ նրա՝ դեռ չի հաջողվել կապվել ադրբեջանական կողմի հետ, բայց նրանք կփորձեն անել դա ռուս գործընկերների օգնությամբ։

«Մենք ուրախ կլինենք, եթե մեր ադրբեջանցի գործընկերները կարողանան ժամանել և մասնակցել այդ փառատոնին։ Քանի որ ի վերջո մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք որոշ ժամանակով  կտրվել քաղաքական խնդիրներից և խոսել այն մաքուր մարդկային և պրոֆեսիոնալ խնդրիների մասին, որոնք այսօր մեզ անհանգստացնում են»,- ավելացրեց նա։

Այդ կապակցությամբ նա նշեց, որ այսօրվա դրամատուրգիան ոչ միայն դրամատուրգիա է, այլ նաև սոցոլոգիա, հասարակագիտություն, հագեբանություն է։ «Երբեք կյանքն այսպես չէր ներխուժել դրամատուրգիա»,- ընդգծեց նա։

Խզմալյանը նաև հայտնեց, որ փառատոնը կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-