Հայաստանում աշուղ Սայաթ-Նովայի հիշատակի օրը նշվելու է հուլիսի 11-ին

08.07.2010, 18:47
Հայաստանում աշուղ Սայաթ-Նովայի հիշատակի օրը նշվելու է հուլիսի 11-ին
Հայաստանում աշուղ Սայաթ-Նովայի հիշատակի օրը նշվելու է հուլիսի 11-ին

Այս տարվանից սկսած ամեն տարի Հայաստանում հուլիսի 11-ին կնշվի հայ աշուղ, սիրային լիրիկայի վարպետ Սայաթ-Նովայի հիշատակի օրը, ինչպես նաև Հաղպատի վանքի օրը, որտեղ Սայաթ-Նովան որպես աբեղա 20 տարի է անցկացրել, հինգշաբթի հայտարարել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը:

«Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված եկեղեցու օրվա տոնակատարությունների գաղափարը հավանության է արժանացել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի կողմից», - նշեց Բախչինյանը Սայաթ-Նովայի մասին պատմող գրքի շնորհանդեսի ժամանակ:

Թանգարանի տնօրենի խոսքերով` նմանատիպ տոն արդեն գոյություն ունի Վրաստանում, ամեն տարի մայիսին Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ նշվում է Վարդատոնը:

Բախչինյանը հիշեցրեց, որ Սայաթ-Նովան համաշխարհային պոեզիայի մեջ սիրո հռչակավոր երգիչներից մեկն է, ում կյանքն ու ստեղծագործական գործունեության որոշակի ժամանակահատվածը կապված են Լոռու հետ, որտեղ գտնվում է Հաղպատի վանքը:

«Երեք լեզուներով (հայերեն, վրացերեն և թուրքերեն) ստեղծագործող պոետ Սայաթ-Նովայի կյանքն ու ստեղծագործությունը ըմռնելու և գնահատելու համար լույս են ընծայվել «Սայաթ-Նովա. կյանքը և գործը» և «Տաղեր. ընտրանի» գրքերը», - ասաց Բախչինյանը, ով գրքերի հեղինակն է:

Միջնադարի հռչակավոր պոետին նվիրված գրքերը ներկայացնում են նրա գրական գործունեության հիմնական ժամանակահատվածները, պոետի 120 ստեղծագործությունները` թուրքերեն, 40-ը` վրացերեն և շուրջ 70-ը` հայերեն:-0-