ՌԴ նախագահը բարձր է գնահատում վստահելի հարաբերություններն իր հայ գործընկերոջ հետ

01.07.2010, 10:29
ՌԴ նախագահը բարձր է գնահատում վստահելի հարաբերություններն իր հայ գործընկերոջ հետ
ՌԴ նախագահը բարձր է գնահատում վստահելի հարաբերություններն իր հայ գործընկերոջ հետ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին՝ 56-ամյակի կապակցությամբ։

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված բաց և վստահելի հարաբերությունները, որոնք արտացոլում են միջպետական քաղաքական ինտենսիվ երկխոսության պահպանման ընդհանուր տրամադրվածությունը և համակարգված աշխատանքը արդիական տարածաշրջանային և միջազգային օրակարգի շուրջ»,- ասվում է ՌԴ նախագահի ուղերձում։

Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարաբնույթ համագործակցությունն այսուհետ դինամիկ կզարգանա ի բարօրություն երկու երկրների և ԱՊՀ ու ՀԱՊԿ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման շահերի օգտին։

Հայոց պետության ղեկավարին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը։ -0-