«Միսս յոթ մայրցամաք» գեղեցկության մրցույթը կանցկացվի օգոստոսի 26-ին Երևանում

28.06.2010, 18:07
«Միսս յոթ մայրցամաք» գեղեցկության մրցույթը կանցկացվի օգոստոսի 26-ին Երևանում
«Միսս յոթ մայրցամաք» գեղեցկության մրցույթը կանցկացվի օգոստոսի 26-ին Երևանում

«Միսս յոթ մայրցամաք» գեղեցկության մրցույթը կանցկացվի օգոստոսի 26-ին Երևանում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին մրցույթի կազմկոմիտեից։

Ըստ «Miss 7 Continents» համատեղ ռուս-հայկական մոդելային գործակալության գլխավոր պրոդյուսեր Արթուր Ազարյանի, աշխարհի ավելի քան 35 երկրից տիեզերքի ամենահեղինակավոր տիտղոսի համար պայքարելու համար մրցույթին կժամանեն ազգային մրցույթների հաղթողները։

«Այսօր Հայաստանն արդեն հավակնում է միջազգային գեղեցկության մրցույթի մայրաքաղաքի կարգավիճակի իրավունքին, ինչը լուրջ գործիք է Հայաստանում զբոսաշրջության և մոդելային բիզնեսի զարգացման համար»,- ասաց Ազարյանը։

Առաջին անգամ Հայաստանում «Միսս յոթ մայրցամաք» միջազգային գեղեցկության մրցույթ փառատոնն անցկացվել է 2009թ.-ի հուլիսին։ Մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Սերբիայից, Լատվիայից, Լիտվայից, Չեխիայից, Ֆրանսիայից,
Իտալիայից, Բուլղարիայից, Լեհաստանից, Թունիսից, Գերմանիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Չերնոգորիայից, հնարավոր է նաև՝ Բրազիլիայից, Նիգերիայից և Էստոնիայից։

Մրցույթի բացառիկ և արտոնագրված ներկայացուցիչը,  ինչպես նաև հիմնադիրն ու հեղինակը «Միսս յոթ մայրցամաք» ընկերության նախագահ Աշոտ Խաչատրյանն է, ում շնորհիվ Հայաստանում ամեն տարի անցկացվում է ավելի քան 30 այնպիսի գեղեցկության մրցույթներ, ինչպիսիք են՝ Top Models of the World, Miss Models of the World, Miss World Junior, Best Model։ -0-