Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասար գյուղում տեղի ունեցավ փախստական և տեղացի երեխաների համար կառուցված դպրոցի բացման արարողությունը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակից:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2000թ.-ին հռչակված Փախստականների համաշխարհային օրը նշվում է հունիսի 20-ին:
Դպրոցը կառուցվել է ՃԱպոնիայի կառավարության, ՄԱԿ-ի ՓԳՀ-ի, ՀՍՆՀ-ի և Սյունիքի մարզի տեղական իշխանությունների ջանքերի և սերտ համագործակցության արդյունքում:
ՄԱԿ-ի ՓԳՀ ներկայացուցիչ Բուշրա Հալեփոթան, ելույթ ունենալով բացման արարողությանը, շնորհավորեց Իշխանասարի երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ մաղթելով երջանիկ կայանք, գերազանց ուսում նոր դպրոցում:
«Դպրոցը երկրորդ տունն է, այնտեղ ձեռք բերած ընկերությունն ու արժեքները մնում ենք ձեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում»,- ասաց նա: «Այն ցատկահարթակ է դեպի ապագան, որը կդարձնի ձեզ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար բարեկիրթ քաղաքացիներ»,- նշեց Հալեփոթան: -0-