Ադրբեջանի դիվերսիան պետք չէ գնահատել որպես ղարաբաղյան պատերազմի սկիզբ. փորձագետ

23.06.2010, 15:49
Ադրբեջանի դիվերսիան պետք չէ գնահատել որպես ղարաբաղյան պատերազմի սկիզբ. փորձագետ

Ադրբեջանի կողմից անցկացրած դիվերսիոն ակցիան պետք չէ գնահատել որպես ղարաբաղյան պատերազմի սկիզբ, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Հունիսի 18-ին ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները կրելով կորուստներ՝ դիմել են փախուստի:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցերն են քննարկել հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ:

Մանոյանի կարծիքով, նման գործողությունները չեն կարող սահմանափակվել հունիսի 18-ի միջադեպով, և Հայաստանի խնդիրը կայանում է ադեկվատ պատասխան տալու մեջ:

«Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետևի Ադրբեջանի օրինակին: Ընդհակառակը, նա պետք է ցանկալի արդյունքների հասնի քաղաքական և դիվանագիտական ակտիվ գործողությունների շնորհիվ»,- ասաց «Հայ Դատի» Կենտրոնական գրասենյակի ղեկավարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-