417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կանդամակցի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիային

14:30
16 Հունիսի 2010

Այս տարի Հայաստանը UNESCO-ի Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի անդամ կդառնա, Երևանում ԹՔՄԱ 25-րդ Համաշխարհային վեհաժողովի բացման նախօրեին ասաց ՀՀ Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան հիմնադրվել է 1956թ.-ին Փարիզում՝ որպես UNESCO-ի կառույց։ Ասոցիացիան երկու տարին մեկ Համաշխարհային վեհաժողով է անցկացնում, իսկ տարին երկու անգամ երիտասարդ թատերական քննադատների համար սիմպոզիում է կազմակերպում։ Կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը։

«Հայաստանի համար շատ կարևոր է նման կազմակերպությունում անդամակցությունը, քանի որ Թատերական քննադատների միջազգային ասոցիացիան աշխարհի թատերական քննադատների ամենահեղինակային ցանցն է»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Ղազանչյանը։

Ինչպես նշեց Միության նախագահը, Հայաստանի համար շատ կարևոր է իմանալ ազգային թատրոնի մասին միջազգային քննադատների կարծիքը։ Ղազանչյանն ավելացրեց, որ Հայաստանը, որը հետագայում մեկուսացվել է Եվրոպայից իր աշխարհագրական դիրքի պատճառով, չի կարող լիարժեք ինտեգրվել եվրոպական թատրոնի ժամանակակից գործընթացներում, քանի որ դա այն երկրներն են անում, որոնք առավել հեշտ հասանելիություն ունեն Եվրոպա։

Այդ կապակցությամբ ԹՔՄԱ-ի անդամներից մեկը՝ Մեծ Բրիտանիայից թատերական քննադատ Մարկ Բրաունն ընդգծեց, որ Ասոցիացիային Հայաստանի անդամակցությունը ԹՔՄԱ-ի համար կարևորագույն դեր է խաղում։

«Մեզ համար շատ շահավետ է այլ երկրներից Ասոցիացիա թատերական քննադատներ ներգրավելը։ Մեզ համար շատ կարևոր է նման երկրին ներգրավելը, որը մեր գործում կարևոր դեր կխաղա, ավելի կհարստացնի մեր Ասոցիացիան, ինչպես նաև հետագա պրոֆեսիոնալ զարգացման մեջ բարի ծառայություն կմատուցի հայ թատերական քննադատների համար՝ օգտագործելով միջազգային քննադատների փորձը»,- ասաց Բրաունը։

Վեհաժողովի բացման արարողության ժամանակ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի ողջունի դիմումն է կարդացել։

«Մենք ուրախ ենք, որ մեր թատրոնը, որն արմատներով ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի, ընդունում է Թատերական քննադատների միջազգային ասոցիացիայի Համաշխարհային վեհաժողովի մասնակիցներին»,- ասվում է ուղերձի մեջ։ Աբրահամյանն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ աշխարհի 30 երկրներից շուրջ 65 անվանի թատերագետներ կքննարկեն հայկական հինավուրց երկրում ժամանակակից համաշխարհային թատրոնի խնդիրները, կգնահատեն հայկական թատրոնի ներկան և կնշեն հայկական թատրոնի միջազգային ուղին, որը ստեղծվել է Արտավազդ արքայի կողմից և որն իր ավանդույթներն ու յուրատակություններն ունի։

ԹՔՄԱ-ի վեհաժողովին, որը կտևի մինչև հունիսի 20-ը, աշխարհի 30 երկրներից շուրջ 65 թատերական գործիչներ են մասնակցում։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Վեհաժողովի շրջանակներում միջազգային թատերական քննադատները հնարավորություն կստանան դիտելու լավագույն հայկական ներկայացումները և արտահայելու իրենց կարծիքը։ Դրանց թվում են՝ Վերֆելի «Մուսա Լեռան քառասուն օրը», Դյուրենմաթի «Ծեր կնոջ այցը», Բրեխթի «Ինչ այն զինվորը, ինչ այս» և « Երեք գրոշանոց օպերա», Տիգրանյանի «Անուշը», Գոգոլի «Ռևիզորը», Շեքսպիրի «Մակբեթը», Սարոյանի «Փրկության կղզին», Երնջակյանի «Լուսատիտիկների կանչը»։

Վեհաժողովի ավարտից հետո թատերական քննադատները՝ վերադառնալով հայրենիք, կհրատարակեն հայկական թատրոնի վերաբերյալ քննադատական աշխատանքները։ Այնուհետև Հայաստանում նախատեսվում է անգլերեն և հայերեն լեզուներով քննադատների հրատարակությունների հավաքածու ստեղծել։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը