Լիբանանյան համայնքը կորցնում է իր կարգավիճակը հայկական սփյուռքում

15.06.2010, 19:45
Լիբանանյան համայնքը կորցնում է իր կարգավիճակը հայկական սփյուռքում

Լիբանանյան համայնքը կորցնում է իր կարգավիճակը սփյուռքի ամենաավանդական հայկական համայնքում, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց լիբանանյան համայնքի ներկայացուցիչ, գրող, հրապարակախոս Արա Արծրունին:

Ուսումնական հաստատությունների քանակի կրճատումը, եկեղեցիների փակումը, ըստ Արծրունու, Լիբանանի հայկական համայնքի խղճալի դրության վկայությունն են:

Եվ այսպես, մասնավորապես, ըստ նրա, այսօր համայնքում 15 հայկական դպրոց է գործում, չնայած մինչև վերջին ժամանակները դրանք կրկնակի շատ էին:
 
«Այսօրվա համար ամենավտանգավոր խնդիրը հայերի՝ արաբալեզու բնակչությանը ձուլվելու հնարավորությունն է: Այս հարցը հատկապես վերաբերում է հայ երիտասարդությանն ու օտարերկրացիների հետ նրանց կապերին»,- ասաց լիբանանյան համայնքի ներկայացուցիչը:

Արծրունու կարծիքով, Հայաստանի հետ մշակութային կապերի կրողների թիվը մոտ 2-3 հազար է (100 հազարանոց համայնքից), որոնց շնորհիվ էլ պահպանվում է համայնքը: Ըստ նրա պատմական հայրենիքի հետ կապը հիմնականում պահպանվում է այնպիսի թերթերի օգնության միջոցով, ինչպիսիք են «Ազդակ»-ն ու «Արծիվ»-ը:

Արծրունին դրական է գնահատել Հայաստանում Սփյուռքի նախարարություն ստեղծելուն, սակայն, նշել է, որ այսօր նախարարությունը ոչ լիարժեք կերպով է կատարում Հայաստան-Սփյուռք կապն ապահովելու գործառույթը:

«Այսօր վերահսկող փաթեթը Սփյուռքի նախարարության ձեռքերում է, և դրա հիմնական պատճառն այն է , որ որոշում կայացնելիս գրեթե հաշվի չի առնվում համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումը»,- նշեց նա:

Լիբանանյան համայնքը առաջիններից մեկն է ձևավորվել 1915թ.-ի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո: Այսօր Լիբանանի հայկական համայնքում շուրջ 100 հազար հայ է ապրում: -0-