Հայ-ադրբեջանական սահմանի վրա հունիսի 16-ին դիտարկում կանցկացվի
11:22
15 Հունիսի 2010
Հայ-ադրբեջանական շփման գծի սահմանային դիտարկումը կանցկացվի հունիսի 16-ին, որն իրականացվելու է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի շրջանակներում, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ մամուլի հաղորդագրության` դիտարկումը կանցկացվի ՀՀ Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի մերձակայքում:
Մինչ դիտարկումը Վայոց Ձորի մարզպետարանում ՀՀ ԶՈՒ և ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա մամուլի ասուլիս:-0-
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը