ՌԵՈՒ նախագահի այցը Հայաստան ակնկալվում է ամռանը. Սարգսյան

10.06.2010, 17:02
ՌԵՈՒ նախագահի այցը Հայաստան ակնկալվում  է ամռանը. Սարգսյան

Ակնկալվում է , որ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ  նախագահ Վլադիիր Յակունինն ամռանը կայցելի Հայաստան, հինգշաբթի հայկական կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա՝ ՌԵՈՒ նախագահի այցն ակնկալվում է հունիսին կամ հուլիսին:

«Ռուսական երկաթուղի» ԲԲԸ   «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բաժնետոսմերի 100 –տոկոսանոց բաժնետերն է:

«Կանցկացվի հերթական խորհրդակցություն, որի ընթացքում կբարձրացվի հարցն այն մասին, կատարել ենք մենք, արդյո՞ք, մեզ վրա վերցրած պարտականությունները (կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում)»,- կառավարական նիստի ընթացքում ասաց Սարգսյանը:

Վարչապետը նշեց կոնցեսիոն պայմանագրի իրականացման անհրաժեշտությունը համապատասխան ժամկետներում:

 «Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։  Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 3 տարի՝ ևս 10 տարի երկարացման իրավունքով։-0-