Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմավորում է անցկացվում ՀԿԵ-ում

01.06.2010, 15:02
Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմավորում է անցկացվում ՀԿԵ-ում
Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմավորում է անցկացվում ՀԿԵ-ում

Ճանապարհային ուսուցման կենտրոնի վերակազմավորում կանցկացվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ երկաթուղու զարգացման, տեխնիկական կրթության արդյունավետության և աշխատակիցների պրոֆեսիոնալ պատրաստման խնդիրների ժամանակին և որակյալ կատարման նպատակով:

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, վերակազմակերպման արդյունքում ՃՈՒԿ-ը ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում կդառնա:

Կենտրոնի հիմնական խնդիրներից կլինի տեխնիկական ուսուցման հիման վրա  երկաթուղու աշխատակիցների պրոֆեսիոնալ գիտելիքների խորացումը:

Երևան քաղաքի վագոնային դեպոյի տարածքում տեղադրված ՃՈՒԿ ուսումնական համալիրի ենթակայության տակ՝ նշված խնդիրները կատարելու համար, կլինի  մարզող գնացքը, որը համալրված է ուսուցման տեխնիկական միջոցներով, սարքավորումներով և ուսումնական այլ հնարավորություններով:

Բացի բազային ուսումնական համալիրից, արդեն ստեղծվել են Մասիսի կայարանում տեխնիկական սենյակ, Երևանի լոկոմոտիվային դեպոյում տեխնիկական սենյակ և այլ համապատասխան կառույցներ:

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0--