Հայաստանում երկու երեխա թունավորվել է դեղերից և գերօքսիդից

31.05.2010, 15:52
Հայաստանում երկու երեխա թունավորվել է դեղերից և գերօքսիդից

Հայաստանի մարզերում երկու երեխա թունավորվել է դեղերից և գերօքսիդից, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հանրապետության փրկարար ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ մայիսի 28-ին պերեկիսի լուծույթից թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի  բնակիչ, երկամյա Սերժ Խաչատրյանը:

Նույն օրը Շիրակի մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն`  դեղորայքային թունավորումով Գյումրիի «Ավստրիական» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Ազատան գյուղի բնակիչ, 3-ամյա Նելլի Տեր-րիգորյանը:

Ըստ բժիշկների` տուժած երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Բացի այդ, մայիսի 27-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.00-ին օձի խայթոցից թունավորումով Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ, 17-ամյա Վոլոդյա Մխիթարյանը:

Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է բավարար:-0-