Պարույր Հայրիկյանը դեմ չէր լինի ՀՀ վարչապետ դառնալ

27.05.2010, 14:58
Պարույր Հայրիկյանը դեմ չէր լինի ՀՀ վարչապետ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն առաջարկում է ՀՀ նախագահին իրեն նշանակել ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում:

«ՀՀ նախագահը ճիշտ կլիներ՝ նշանակելով ինձ վարչապետի պաշտոնում», - հինգշաբթի լրագրողներին ասաց Հայրիկյանը:

Այս կապակցությամբ նա հայտարարեց, որ գլխավորում է մի կուսակցություն, որը «ավելի քան կես դար պայքարում է հայերի ազգային իրավունքների և ազգի ինքնորոշման իրավունքների համար»:

Պարույր Հայրիկյանը Խորհրդային Հայաստանում այլախոհական շարժման առաջնորդներից մեկն էր, երկար տարիներ անցկացրել է ազատազրկման վայրերում: Նա 1988 թ.-ին խորհրդային քաղաքացիությունից զրկված վերջին այլախոհն է:-0-