Երևան-Բաթումի-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 3-ից

27.05.2010, 13:53
Երևան-Բաթումի-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 3-ից
Երևան-Բաթումի-Երևան գնացքը կսկսի գործել հունիսի 3-ից

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հունիսի 3-ից գործարկում է Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա երթուղին, տոմսերի նախնական վաճառքն արդեն սկսվել է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։  

Երևան-Բաթումի-Երևան երթուղու տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Արմավիրի, Գյումրիի, Վանաձորի և Սանահինի երկաթուղային կայարանների տոմսերի նախնական վաճառքի դրամարկղերից։

Մինչև հունիսի մեկը տոմսերի արժեքը սահմանված է՝ ՍՎ- 25 586 դրամ (մոտ 67,7 դոլար), բարձր հարմարավետությամբ  կուպե՝ 14 351 դրամ (37,6 դոլար), կուպե՝ 12 651 դրամ (33,2 դոլար), տեղատոմսային վագոն (պլացքարտ)՝ 7 943 դրամ (20,8 դոլար)։

Միաժամանակ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ արտարժույթի փոխարժեքի տատանումը հաշվի առնելով՝ հետագայում տոմսերի արժեքը կարող է փոխվել։

Երևան-Բաթումի-Երևան գնացքները կգործեն, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, ամեն օր՝ ողջ ամռան ընթացքում։

«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ»-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—