ՀՀ ոստիկանությունը փնտրում է թրաֆիքինգի մեջ կասկածվող մի կնոջ

26.05.2010, 11:50
ՀՀ ոստիկանությունը փնտրում է թրաֆիքինգի մեջ կասկածվող մի կնոջ

ՀՀ ոստիկանության կողմից հետախուզման մեջ է գտնվում Երևանի 35-ամյա մի բնակչուհի, ով կասկածվում է Արաբական Միացյալ Էմիրություններում երկու կանանց սեռական շահագործման մեջ, հաղորդում է ոստիկանության մամուլի կենտրոնը:

Տեղեկատվության համաձայն՝ թրաֆիքինգի փաստը բացահայտվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեռական շահագործման ենթարկված զոհերից մեկի կողմից մայիսի 24-ին ոստիկանություն ստացված հաղորդման հիման վրա:

«Սեռական շահագործման համար օգտագործվել է կանանց խոցելիությունը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Միաժամանակ մամուլի կենտրոնից նշեցին, որ Երևանի նույն բնակչուհին փորձել է նաև նպաստել ևս մեկ կնոջ պոռնկությամբ զբաղվելուն:-0-