414.33
4.75
386.75
+21
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը կողմ է անվտանգության տարածաշրջանային համակարգի կառուցմանը. ԱԳՆ

17:23
25 Մայիսի 2010

Հայաստանը եղել է, կա և կլինի քաղաքակրթությունների երկխոսության և անվտանգության տարածաշրջանային համակարգի կառուցման հետևողական կողմնակիցը, երեքշաբթի Երևանում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Իրավիճակը բարդանում է տվյալ տարածաշրջանում արտաքին ակտորների փոխադարձաբար բացառող կամ հակասական շահերով: Ընդհանուր առմամբ, կարելի է երկու հեռանկարների մասին խոսել, առաջինը՝  ընդհանուր անվտանգության տարածաշրջանային համակարգի ստեղծումն է՝ համաշխարհային համակարգում ինտեգրված և մշակույթի ու քաղաքակրթության երկխոսության վրա հիմնված, իսկ երկրորդը՝ տարածաշրջանը մշակույթների և քաղաքակրթությունների բախման հարթակի փոխակերպելն է»,- ասաց Քոչարյանը՝ ելույթ ունենալով «Կովկասի իրավիճակն ու տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային խորհրդաժողովին:

ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշեց, որ տարածաշրջանի անվտանգության և Կովկասի կայունության հեռանկարների մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է բարդագույն էթնոքաղաքական տարածաշրջանի մասին:

«Այստեղ առկա են ամենազանազան միտումները: Պայմանականորեն դրանք երեքն են՝ տարածաշրջանային անվտանգության համակարգի աջակցումը, տարածաշրջանային անվտանգության կիրառումը և տարածաշրջանային անվտանգության համակարգի վիժեցումը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս կամ այն համակարգի գերակշռումը կախված է պետության կարգավիճակից:

Ըստ Քոչարյանի, այդ միտումներն իրենց հերթին հիմնվում են զանազան արժեհամակարգերի վրա:

«Մեկը՝ քաղաքակրթական ինքնաբավարարումը կամ դրա զգացողությունն է, երկրորդը՝ քաղաքակրթական ներուժի կիրառումն է, իսկ երրորդը՝ քաղաքակրթական ինքնաբավարարման իմիտացիան է»,- ասաց նա: -0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ