Հայաստանի նախագահի առողջական վիճակը նորմալ է. մամուլի քարտուղար

25.05.2010, 12:04
Հայաստանի նախագահի առողջական վիճակը նորմալ է. մամուլի քարտուղար
Հայաստանի նախագահի առողջական վիճակը նորմալ է. մամուլի քարտուղար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ օրը հերթական պլանային բուժզննում է անցել Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց

պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։

Ըստ նրա՝ պետության ղեկավարն առողջության որևէ խնդիր չունի։ «Դա ընդամենը պլանային զննում էր»,- ընդգծեց նա։

Երեքշաբթի սկսվում է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիա, որտեղ հանդիպումներ են ծրագրված ԵՄ և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ -0-