ՀԿԵ-ում նոր կոլեկտիվ պայմանագիր է մշակվում

25.05.2010, 11:00
ՀԿԵ-ում նոր կոլեկտիվ պայմանագիր է մշակվում
ՀԿԵ-ում նոր կոլեկտիվ պայմանագիր է մշակվում

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում նոր խմբագրությամբ 2010-12թթ. Կոլեկտիվ պայմանագիր է մշակվում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: 

Հայ գործընկերներին խորհրդավական աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևան է ժամանել պատվիրակություն՝ «ՌԵՈՒ» ՓԲԸ սոցիալական զարգացման դեպարտամենտի ղեկավար Օլեգ Դուդկինի գլխավորությամբ:

Գործող Կոլեկտիվ պայմանագիրը, որը կոչված է կարգավորել սոցիալ-աշխատանքային հարաբերություններն աշխատակիցների և գործատուի միջև, կազմվել է խորհրդային նմուշի Կոլեկտիվ պայմանագրի հիման վրա և չի համապատասխանում «ՀԿԵ» ՓԲԸ՝ որպես բաժնետիրական ընկերության, ժամանակակից պահանջներին:

Նոր Կոլեկտիվ պայամանգրի մշակողների առջև դրված է խնդիր՝ արտացոլել հետևյալ նպատակները՝ Ընկերության աշխատանքի արդյունավետության բարձրացում, պայմանագրի երկու կողմերի սոցիալական պատասխանատվության բարձրացում արտադրական-տնտեսական գործունեության արդյունքների համար, մոտիվացիայի մակարդակի և աշխատակիցների աշխատանքի արտադրողականության մակարդակի աճի ապահովում։

Պայմանագրում աշխատակիցների շահերը կներկայացնի Հայաստանի Հանրապետության երկաթուղայինների ճյուղային արհմիությունը՝ Աշոտ Խլղաթյանի գլխավորությամբ, իսկ գործատուի շահերը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի գլխավորությամբ։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—