Երևանի առևտրային կենտրոնում տեղադրած ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվել. ԱԻՆ

21.05.2010, 13:57
Երևանի առևտրային կենտրոնում տեղադրած ռումբի մասին տեղեկատվությունը չի հաստատվել. ԱԻՆ

Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնում տեղադրված ռումբի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Նախօրեին ժամը 17:20-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ, ՊՆ և 1-03 ծառայության հերթապահները:

Առևտրի կենտրոն են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանը:

Մինչ ժամը 18.20-ը իրականացվել է առևտրի կենտրոնում գտնվող քաղաքացիների տարահանում:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչև ժամը 19.25-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: -0-