Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը կբացվի մայիսի 21-ին
20.05.2010,
11:53
Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը կբացվի մայիսի 21-ին

Հայաստանում մայիսի 21-ին կբացվի Արգենտինայի դեսպանատունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, բացման պաշտոնական արարողությանը ներկա կլինի նաև Արգենտինայի արտգործնախարար Խորխե Տայանան (Jorge Taiana):
Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան աշխատանքային այցով Հայաստան կժամանի մայիսի 20-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:-0-