Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները կկարողանան անվճար սովորել բուհերում

19.05.2010, 17:43
Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները կկարողանան անվճար սովորել բուհերում

Կրթական ոլորտի մի շարք օրենքներում մշակված ուղղումների համաձայն, բարձր և միջին մասնագիտական անվճար  կրթություն ստանալու համար Հայաստանի սահմանամերձ և բարձրադիր շրջանների բնակիչներին արտոնություններ կտրամադրվեն, ասաց ՀՅԴ ընդդիմադիր կուսակցության խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը:

Առաքելյանը «Կրթության մասին», «Հետբուհական կրթության մասին» և «Միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի հեղինակն է:

«Օրինագիծը հնարավորություններ է նախատեսում սահմանամերձ և բարձրադիր շրջանների բնակիչների համար, ովքեր ցանկության դեպքում կարող են Հայաստանի վերոնշյալ շրջաններում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով կրթություն ստանալ մայրաքաղաքի բուհերում», երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առաքելյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ ապագա ուսանողները կընտրվեն մրցութային սկզբունքով, իսկ ուսման ուղեգիրը կտրամադրեն մարզային վարչությունները:

Առաքելյանը որպես առաջարկված ուղղումների երկրորդ առանձնահատկություն նշեց այն պահանջը, որ սահմանամերձ և բարձրադիր շրջանների բնակիչները պետք է  բնակության վայրի ամենաքիչը 10 տարվա գրանցում ունենան, բացի այդ, ուսումն ավարտելուց հետո նրանք պարտավոր կլինեն բնակչության վայրում աշխատել ամենաքիչը հինգ տարի:

«Օրենքը խախտելու և բնակչության վայր չվերադառնալու դեպքում օրենքը խախտողները պետք է լիովին վերադարձնեն այն միջոցները, որոնք պետության կողմից ծախսվել են նրանց կրթության համար»,- ավելացրեց նա:

Ըստ Առաքելյանի, բնակության վայրի՝ առաջարկված 10-ամյա գրանցման ժամկետը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը:

Պատգամավորն առաջարկված ուղղումների ևս մեկ առավելություն է անվանել  պետության ազգային անվտանգության ապահովումը, քանի որ նշված օրենսդրային փոփոխությունները սահմանամերձ շրջաններում թույլ կտան խուսափել բնակչության նվազումից:

Տվյալ պահին, «Կրթության մասին», «Հետբուհական կրթության մասին» և «Միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում ուղղումներ մտցնելու մասին նախագիծը հաստատվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության և կառավարության կողմից, և գտնվում է խորհրդարանի քառօրյա օրակարգում: -0-