Գեղարդի երգչախումբն առաջին տեղն է զբաղեցրել Լեհաստանում անցկացված հոգևոր երաժշտության փառատոնին

19.05.2010, 16:43
Գեղարդի երգչախումբն առաջին տեղն է զբաղեցրել Լեհաստանում անցկացված հոգևոր երաժշտության փառատոնին
Գեղարդի երգչախումբն առաջին տեղն է զբաղեցրել Լեհաստանում անցկացված հոգևոր երաժշտության փառատոնին

Լեհաստանում անցկացված հոգևոր երաժշտության միջազգային փառատոնին «Գեղարդ» եկեղեցական համալիրի երգչախումբն առաջին տեղն է զբաղեցրել, չորեքշաբթի ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

Մայիսի 9-15-ը Գայնովկայում (Լեհաստան) կայացել է «Եկեղեցական երաժշտության» XXIX միջազգային փառատոնի բացումը: Բացի Հայաստանից, փառատոնին մասնակցել են նաև առաքելական երգչախմբային կոլեկտիվներ 10 պետություններից ՝ Բելառուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վենգրիայից, Ռումինիայից, Սլովակիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Սերբիայից և Չեխիայից:

«Կեսժամանոց ծրագրի հիմնական մասը, որը մենաստանային երգչախումբը ներկայացրել է փառատոնին, կազմել է հայկական միջանադարյան երաժշտությունը՝ Կոմիտասի և Երվանդ Երկանյանի մեկնաբանությամբ»,- ասաց Նավոյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնին երգչախմբին ջերմ ընդունելություն է ցուցաբերվել: Ըստ Նավոյանի, դա երգչախմբի այս տարվա առաջին հաղթանակը չէ:

«2010թ.-ի փետրվարին Բելառուսում մենք արդեն գրան-պրի ենք շահել «Կոլոժսկի բլագովեստ» հոգևոր երաժշտության փառատոնում»,- ասաց նա:

Հոգևոր երաժշտության փառատոնն անցկացվում է Գրոդնո քաղաքում փետրվարի 10-13-ը: Փառատոնին մասնկացել է շուրջ 40 կոլեկտիվ՝ Հայաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, Սերբիայից, Լեհաստանից և Լիտվայից:

Հետագա ծրագրերի մասին խոսելիս՝ Նավոյանը նշեց, որ չնայած որոշ ֆինանսական դժվարություններին, երգչախումբը ստիպված հրաժարվել է հոգևոր երաժշտության փառատոնին մասնակցելու մի քանի հրավերներից, սակայն  համերգներ է ծրագրում հանրապետության տարածաշրջաններում և մարզերում: -0-