ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների ինստիտուտի և նույն ինստիտուտի Հայկական մասնաճյուղի կազմակերպած «Իրավիճակը Կովկասում և տարածաշրջանային անվտանգության հեռանկարները» միջազգային համաժողով կանցկացվի Երևանում մայիսի 25-ին։
«Համաժողովը նվիրված է վերջին տարիներին կովկասյան տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրականության քննարկմանը, տարածաշրջանում Հարավային Կովկասի երկրների, Ռուսաստանի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի և Թուրքիայի քաղաքականության վերլուծությանը»,- հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա, միջոցառման ընթացքում ենթադրվում է վերլուծել տարածաշրջանային անվտանգության, կայունության, ինտեգրման և համագործակցության խնդիրներ, ինչպես նաև քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի զարգացումը։
Համաժողովին կմասնակցեն քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ Ռուսաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Իրանից և Թուրքիայից։ -0-