ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստում կստորագրվի գիտական համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ-ի և Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի միջև: Պայմանագիրը կստորագրեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, հաղորդում են ՀՀ ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Պայմանագրի ստորագրման արարողությանը, որը տեղի կունենա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստում, կմասնակցեն Հայաստանում Բելառուսի դեսպանատունը, Բելառուսի ԳԱԱ պատվիրակությունը, ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենները:
Հայաստան այցի ընթացքում Միխայիլ Մյասնիկովիչը կհանդիպի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Բելառուսի ԳԱԱ պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Բելառուսի ԳԱԱ Նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Աղաբեկովը, կայցելի գիտահետազոտական ինստիտուտներ՝ գիտական գործունեությանը ծանոթանալու նպատակով: -0-