Ադրբեջանի գյուղնախարարը Երևանում խոսեց հայերեն

13.05.2010, 13:28
Ադրբեջանի գյուղնախարարը Երևանում խոսեց հայերեն
Ադրբեջանի գյուղնախարարը Երևանում խոսեց հայերեն

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը, ով Երևանում է գտնվում է ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովի շրջանակներում, հիշել է Հայաստանում անցկացրած երիտասարդությունն ու լրագրողների հետ խոսել հայերեն:

Նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել երկուշաբթի:

«Ես խոսում եմ հայերեն, բայց քանի որ 23 տարի չեմ եղել Երևանում, որոշ հարցերում երբեմն դժվարանում եմ»,- ռուսերեն ասաց Աբբասովը, որից հետո անցավ հայերենի ու լրագրողների հետ սկսեց շփվել նրանց մայրենի լեզվով:

Նախարարը նշեց, որ այցի շրջանակներում արդեն հասցրել է լինել Երևանի կենտրոնում գտնվող իրենց տանը, որտեղ անցկացրել է մանկությունն ու պատանեկությունը, և իր դպրոցում, որտեղ սովորել է:

«Ես ամեն ամիս եկել եմ Երևան, մինչև 1987 թվականի դեկտեմբեր»,- ասաց Աբբասովը՝ ավելացնելով, որ իր բացակայության ընթացքում չափազանց կարոտել է այն քաղաքը, որտեղ ծնվել է: Նրա կարծիքով, հայկական մայրաքաղաքն այդքան էլ շատ չի փոխվել, այն դեպքում, երբ Բաքվում այս տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կատարվել:

Գյուղնախարարը նաև նշեց, որ Հայաստանում եղած ընթացքում չի հասցրել շատ բան տեսնել:

Նա հայտնեց, որ եղել է Բասարգեչարի շրջանում (այժմ՝ Վարդենիս), որտեղ երկար տարիներ ապրել են իր հարազատները, եղել է երկու գյուղում:

«Մենք հաճախ էին հանգստանալու գնում Շիշքար: Իսկ մյուս գյուղն իմ բարեկամ ակադեմիկոս Ահլիման Ամիրասլանովին էր, ով ապրում է Բաքվում և Բժշկական ինստիտուտի ռեկտորն է: Նա խնդրել էր, որ հնարավորության դեպքում Զոդ գյուղում գտնեմ իրանց տունը: Ես տունը գտա, նկարեցի և կտանեմ նրան, ինչը լավ նվեր կլինի նրա համար»,- ռուսերեն ասաց Աբասովը:  

Նախարարը նշեց, որ իր այցը Հայաստան նախապես համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահի հետ, այդ պատճառով Բաքվում որոշ անձանց տարակուսանքն այդ կապակցությամբ անհիմն է:

Նրա խոսքով, դժգոհությունը հիմնականում ընդդիմադիր ուժերի կողմից է զգացվում և կապված է այն բանի հետ, որ «մեր երկրների միջև, այսպես ասած, պատերազմական դրություն է առկա»:

FAO համաժողովի աշխատանքներին մասնակցում է 45 երկրի 160 ներկայացուցիչ Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:-0-