2009թ.-ին Հայաստանում ավելի քան 3,5 հազար մարդ է դատապարտվել. վիճակագրություն

12.05.2010, 15:45
2009թ.-ին Հայաստանում ավելի քան 3,5 հազար մարդ է դատապարտվել. վիճակագրություն

2009թ.-ի ընթացքում Հայաստանում 3580 մարդ է դատապարտվել, հաղորդում է երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հղում անելով Դատական դեպարտամենտի տվյալներին:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ դատապարծյալների ընդհանուր թվից 353-ը կանայք են, 166-ը՝ անչափահասներ: Ըստ  ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2009թ.-ի ընթացքում ստիպողական բուժում է նշանակվել 43 մարդու, ովքեր անմեղսագիտակ են ճանաչվել:
 
Մասնավորապես, 2009թ.-ի ընթացքում դատապարտյալների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 2,1 հազար մարդ, մինչև դատարանի դատավճիռը ոչ մի տեղ չի աշխատել և չի սովորել, 515 մարդ զինծառայող է եղել, 102 մարդ՝ բանվոր:

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2009թ.-ին դատապարտյալների 44,7%-ն ազատարկման է դատապարտվել, 13,9%-ը տուգանվել է, 16,4%-ի հանդեպ ներում է կիրառվել, դատապարծյալների 15,7% պայմանականորեն պատիժ չի կիրառվել:

Ուշագրավ է, որ 2009թ.-ին դատապարտյալներից 129 մարդ արդեն երեք կամ ավելի դատապարտություն են ունեցել, 93 մարդ երկու անգամ են դատապարտվել: -0-