ՀՀ ոստիկանության` Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Աչաջուր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ բյուջետային միջոցների յուրացում կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Պ. Ղալթախչյանը յուրացման միջոցով համայնքի բյուջեից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող` 7,59 մլն դրամ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվում է նախաքննություն: -0-