Երևանի կենտրոնում շինհրապարակում շինարար է մահացել

03.05.2010, 16:01
Երևանի կենտրոնում շինհրապարակում շինարար է մահացել

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի կենտրոնում շինհրապարակում 35-ամյա շինարար է մահացել, երկուշաբթի հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

«Ապրիլի 30-ին կեսօրն անց ահա­զանգ է ստաց­վել Երևանի կենտրոնում գտնվող շինհրապարակներից մեկում տեղի ունեցած պատահարի մասին, որի հետևանքով բեռնատար ավտոմեքենա է շրջվել, որի բեռի տակ մարդ է մնացել: Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, բժիշկներ, ոստիկանության աշխատակիցներ», - ասվում է տեղեկատվության մեջ:

Դեպքի վայրում պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարից բեռը դատարկելիս գրունտը փլուզվել է, ինչի հետևանքով ավտոմեքենան տեղաշարժվել է, բեռնաթափվող ավազը թափվել է կանգնած բանվորի վրա: Պատահարի հետևանքով բանվոր` 35-ամյա Կարեն Շահվերդյանը, զոհվել է:

Եվս մեկ արտակարգ պատահար է գրանցվել Գյումրիի շինհրապարակներից մեկում, որտեղ շինարարական աշխատանքների ժամանակ վերամբարձ կռունկը շրջվել է, ընկել փողոցի բանուկ մաս: Զոհեր և վիրավորներ չկան:-0-