Չինական «HIGER» ավտոհսկան ցանկանում է աշխատել հայկական շուկայում

03.05.2010, 10:21
Չինական «HIGER» ավտոհսկան ցանկանում է աշխատել հայկական շուկայում
Չինական «HIGER» ավտոհսկան ցանկանում է աշխատել հայկական շուկայում

Չինական «HIGER» ավտոբուսների գործարանը, որը մասնագիտանում է քաղաքային և տուրիստական ավտոբուսների արտադրության ոլորտում, մտադիր է հայկական շուկայում գործունեություն ծավալել, շաբաթ օրը ասաց կորպորացիայի գլխավոր տնօրեն Վու Վենմենը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանծ կատարած իր այցի շրջանակներում եղել է Սուչժոու քաղաքի տեխնոպարկում, ծանոթացել նաև «HIGER» գործարանի արտադրական գործընթացին:

Վու Վենմենի խոսքով` կորպորացիան ուսումնասիրել է հայկական շուկան և համոզված է, որ Հայաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ կբացվեն:

Սուչժոուի փոխքաղաքապետ Ժաո Վեյչանը նշել է, որ քաղաքը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ոչ միայն տնտեսական, այլև կրթության և մշակութային ոլորտներում: --0--