Եվրոպական ստոմատոլոգիական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի նիստը տեղի ունեցավ Երևանում

29.04.2010, 17:15
Եվրոպական ստոմատոլոգիական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի նիստը տեղի ունեցավ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ստոմատոլոգների համաշխարհային  ֆեդերացիայի (FDI) Եվրոպական ստոմատոլոգիական ասոցիացիայի (ERO) գլխավոր վեհաժողովի նիստը բացվեց հինգշաբթի Երևանում: Նիստն առաջին անգամ է անցկացվում Հայաստանի մայրաքաղաքում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ միջոցառումների ընթացքում կքննարկվեն բուժման նոր մեթոդները:

«Իհարկե, մենք ակնկալում են նոր նախագծերի իրականացում, և ամենակարևորը  բժիշկների մակարդակի և սպասարկման հասանելիության բարձրացումն է»,- լրագրողներին ասաց Քուշկյանը:

Իր հերթին Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի ղեկավար Աշոտ Գևորգյանը հայտնեց, որ նիստի ժամանակ կքննարկվեն բուժման մեթոդների կազմակերպչական հարցերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում:

Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ռոբերտո Վիեննան իր հերթին նշեց, որ հայկական ստոմատոլոգիան իր բարձր մակարդակով բավականին հայտնի է աշխարհում:

Նիստի շրջանակներում Եվրոպական տարածաշրջանային կազմակերպության  ղեկավար օրգանների ընտրություններ կկայանան, որոնք անցկացվում են երեք տարին մեկ անգամ:

Միջոցառումներին մասնակցում են 26 երկրնեից 121 ստոմատոլոգներ, այդ թվում նաև FDI ղեկավար Ռոբերտո Վիեննան և ERO նախագահ Պատրիկ Էսկոտը:

Միջոցառումներն անցկացվում են ՀՀ կառավարության և առողջապահության նախարարության աջակցությամբ:

Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան, որը հիմնադրվել է 1995թ.-ին, Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի կազմ է մտել 1999թ.-ին, իսկ 2000թ.-ից համարվում է Եվրոպական տարածաշրջանային կազմակերպության անդամ: -0-