ՕԵԿ-ի քաղխորհուրդը փոխարինել է պատգամավորին իր խորհրդարանական խմբակցությունում

28.04.2010, 11:23
ՕԵԿ-ի քաղխորհուրդը փոխարինել է պատգամավորին իր խորհրդարանական խմբակցությունում

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդը նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ որոշում է ընդունել փոխարինել իր խորհրդարանական խմբակցության անդամ Ասլանյանին, նրան կփոխարինի համամասնական ցուցակի հաջորդ համարը` Գագիկ Բաղդասարյանը:

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կուսակցության մամուլի ծառայությունից, Ասլանյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ վայր է դնում պատգամավորական իր մանդատը` համաձայն իր դիմումի: 

ՕԵԿ քաղխորհրդի մեկ այլ որոշմամբ՝ կուսակցությունը ստեղծել է տնտեսական վերլուծական, ռազմավարական  կենտրոն, որի ղեկավար է ընտրվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Օրինաց երկիր կուսակցությունը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, ընդգրկված է երկրի կոալիցիայում, որը ձևավորվել էր 2008թ.-ի նախագահական ընտրություններից հետո:

Այս տարվա մարտին «Օրինաց երկրի» երկու նախարարներ՝ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը հրաժարականի դիմում ներկայացրեցին՝ կուսակցությունում ընթացող կադրային փոփոխությունների կապակցությամբ:--0—