ԵԱՀԿ-ն երեքշաբթի սահմանագծի հերթական դիտարկում կանցկացնի

26.04.2010, 18:36
ԵԱՀԿ-ն երեքշաբթի սահմանագծի հերթական դիտարկում կանցկացնի
ԵԱՀԿ-ն երեքշաբթի սահմանագծի հերթական դիտարկում կանցկացնի

Երեքշաբթի ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում ԵԱՀԿ առաքելության կողմից կանցկացվի սահմանագծի հերթական դիտարկումը, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Դիտարկումը կանցկացվի Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերություններն առաջացել են ղարաբաղյան հակամարտության պատճառով, որը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-