Հայտնաբերվել է գազանների կողմից հոշոտված դիակ

26.04.2010, 16:35
Հայտնաբերվել է գազանների կողմից հոշոտված դիակ

Գազանների կողմից հոշոտված տղամարդ դիակ է հայտնաբերվել ՀՀ Սյունիքի մարզում, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը:

«Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ին, ժամը 15.00-ին Որոտան գյուղի բնակիչ Ս. Ամիրխանյանից ստացված ահազանգի համաձայն` Որոտան գետի ափին գտնվող եղեգնուտում հայտնաբերվել է տղամարդու դի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի վայր են մեկնել Սիսիան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի և ոստիկանության օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1971 թ. ծնված Արթուր Գրիգորյանի` գազանների կողմից հոշոտված դին:-0-