Hayland.am հայկական սոցիալական ցանցը ներկայացրել է Հայոց ցեղասպանության քարտեզը

23.04.2010, 12:59
Hayland.am հայկական սոցիալական ցանցը ներկայացրել է Հայոց ցեղասպանության քարտեզը
Hayland.am հայկական սոցիալական ցանցը ներկայացրել է Հայոց ցեղասպանության քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Hayland.am ամենամեծ հայկական սոցիալական ցանցը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին կայքի գլխավոր էջում տեղադրել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության քարտեզը, հաղորդում է Hayland.am-ի մամուլի ծառայությունը:

Քարտեզում լի է աստղիկներով, որոնք նշում են 1915 թ.-ի ջարդերի վայրերը, փախուստի ուղիներն ու հայերի դիմադրության օջախները: Կայքի հավելվածում ցանկացած ոք կարող է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մոմ վառելով և ծաղիկներ դնելով մեր հայրենակիցների զանգվածային սպանությունների վայրերում:

Կայքում նաև սոցիալական բլոգ է գործում, որտեղ կայքի այցելուները 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության հետ կապված հայտնի և անհայտ պատմություններ են պատմում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Hayland.am սոցիալական կայքը ստեղծվել է 2008 թ.-ին, և այս պահին կայքում  Հայաստանից և ողջ աշխարհի հայկական սփյուռքից ավելի քան 90 000 մարդ է գրանցված:-0-