Հաշմանդամների համար առագաստային սպորտի մրցությունը կանցկացվի օգոստոսին Սևանա լճում. ՀՍՀԱՖ

21.04.2010, 17:15
Հաշմանդամների համար առագաստային սպորտի մրցությունը կանցկացվի օգոստոսին Սևանա լճում. ՀՍՀԱՖ
Հաշմանդամների համար առագաստային սպորտի մրցությունը կանցկացվի օգոստոսին Սևանա լճում. ՀՍՀԱՖ

Հաշմանդամների համար առագաստային սպորտի մրցակցությունը կանցկացվի օգոստոսին Սևանա լճում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հաշմանդամների սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ, վաստակավոր մարզիչ Սամվել Ռոստոմյանը։

Ըստ նրա, մրցակցությունը նաև կրթական բաղադրիչ է ներառում։ Ռոստոմյանը նշել  է, որ Ֆեդերացիան այս տարի ծրագրում է Հայաստանում հաշվանդամների համար կազմակերպել նաև սպորտի հինգ տեսակի առաջնություններ՝ սեղանի թենիս, լող,  գոլբոլ, բոչիա, լեռնադահուկային սպորտ։

Ռոստոմյանն ասաց, որ հուլիսին Հայաստանում կանցկացվեն գոլբոլի ռուսական լավագույն թիմերից մեկի և մեր հավաքականի համատեղ հավաքները։ 

«Մեր գլխավոր նվաճումներից մեկն այն է, որ հաշմանդամները սկսել են պարբերաբար՝ շաբաթը երկու-երեք անգամ սպորտով զբաղվել։ Սպորտը նրանց կյանքի մի մասն է դարձել»,-  ասաց նա։

ՀՍՀԱՖ նախագահը հույս հայնտեց, որ Ֆեդերացիան կկարողանա մարզիկներին ներկայացնել լողի մրցակցության 2012թ.-ի պարալիմպիկ խաղերին։

Ռոստոմյանն ընդգծեց, որ պարալիմպիկ խաղերը շատ բարձր մակարդակի են հասել և պարազապես մասնակցությունն անիմաստ է, պետք է լուրջ մասնագիտական նախապատրաստություն, որպեսզի արժանապատվորեն ներկայացվի երկիրը։

Միջոցառման ժամանակ Ռոստոմյանը Ֆեդերացիայի անունից շնորհավորեց Մարգարիտա Հովակիմյանին, ով սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց համար Ռուսաստանի լողի առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ և առաջին կարգ ստացել, և նրան դրամական պարգև շնորհեց։

Ըստ նրա, եթե Մարգարիտան կարողանա լավ արդյունքներ ցուցադրել ներկայում Հայաստանում անցկացվող լողի առաջնությունում, ապա կկարողանա երկիրը ներկայացնել աշխարհի առաջնությունում։ -0-