Գյումրիում երկու երիտասարդ թունավորվել են շմոլ գազից, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Շիրակի մարզից ստացված տեղեկության համաձայն` ապրիլի 14-ին, ժամը 23.50-ին շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Տրդատ Ճարտարապետի 12/8 հասցեի բնակիչներ` 1987 թ. ծնված Ռոման Նուրիջանյանը եւ 1990 թ. ծնված Կարեն Թորոյանը:
Ժամը 01.30-ին տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից:-0-