«Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» թեմայով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

12.04.2010, 14:05
«Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» թեմայով միջազգային գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 12-ից-16-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային գիտաժողով «Կոմունիզմի «դասերն» Եկեղեցիներին» թեմայով` նախաձեռնությամբ Հելսինկիի Համալսարանի Քաթրին ինստիտուտի և համագործակցությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի, տեղեկացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն հետևյալ հիմնահարցերը. ա. Ինչպե՞ս էր կոմունիզմը պայքարում Եկեղեցիների դեմ. բ. Ինչպե՞ս էին Եկեղեցիներն արձագանքում դրան. գ. Ինչպիսի՞ արդյունքի հասան Եկեղեցիներն իրենց դիմակայությամբ. դ.Ի՞նչ դաս կարելի է քաղել այդ փորձառությունից ներկայիս մարտահրավերների հաղթահարման համար:

Գիտաժողովին կմասնակցեն նշանավոր գիտնականներ Հայաստանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Լատվիայից և Ռուսաստանից: Այս օրերին նրանք հանդիպում կունենան Ամենայն Հայոց Հայրապետի հետ, կայցելեն Հայաստանի տարբեր սրբավայրեր, մշակութային ու գիտական հաստատություններ և տեսարժան վայրեր:-0-