ՀՀ նախագահը երիտասարդական մրցանակներ է շնորհել դասական երաժշտության, արվեստի և կինոյի ոլորտում

12.04.2010, 13:00
ՀՀ նախագահը երիտասարդական մրցանակներ է շնորհել դասական երաժշտության, արվեստի և կինոյի ոլորտում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին ին հրամանագիր է ստորագրել դասական երաժշտության բնագավառում Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, բարձր կատարողական արվեստի համար Հանրապետության նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել «Երգեցողություն» անվանակարգում` Գուրգեն Բավեյանին,

«Գործիքային կատարում» անվանակարգում` Էդուարդ Ներսիսյանին (սաքսոֆոն), Սոնա  Բարսեղյանին (դաշնամուր), Պետրոս Սիմիդյանին (դաշնամուր):

Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Հանրապետության նախագահի 2009թ-ի երիտասարդական մրցանակ է շնորհվել կերպարվեստի և կինոյի բնագավառում՝ Օվսաննա Շեկոյանին՝ «Դպրոց» գեղանկարների շարքի համար,

Վահագն  Ղուկասյանին՝ «Մտահղացում» գեղանկարների շարքի համար,

Բագրատ Բալաբեկյանին՝  կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար:

Գրականության բնագավառում նախագահական մրցանակի է արժանացել Արամ Պաչյանը (Սևակ Թամամյան)՝ պատմվածքների շարքի համար:-0-