Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան. Սարգսյան

01.04.2010, 13:43
Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան. Սարգսյան
Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան. Սարգսյան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլա Ազարովի հետ  հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ երկու երկրների միջև չիրացված մեծ պոտենցիալ և երկկողմ համագործակցության լայն հեռանկարներ կան։

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին կառավարության մամուլի ծառայությունից, Սարգսյանը շնորհավորել է Նիկոլայ Ազարովին վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Այդ կապակցությամբ հանձնաժողովների նախագահներին հանձնարարականներ են տրվել համաձայնեցնել ու կազմել օրակարգ եւ առաջիկայում անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ: -0-