Սիրիան հանդուրժողականության խորհրդանիշ է. ՀՀ նախագահ

24.03.2010, 17:20
Սիրիան հանդուրժողականության խորհրդանիշ է. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հանդես գալով Սիրիայի Հալեպ քաղաքի հայկական համայնքի առջև,  Սիրիան հանդուրժողականության խորհրդանիշ է անվանել։

«Ես ուրախ եմ գտնվելու հանդուրժողականության խորհրդանիշ երկրում: Վստահ եմ, որ անցյալում քաղաքակրթությունների խաչմերուկ Սիրիան ապագայում դառնալու է քաղաքակրթությունների երկխոսության երկիր: Վստահ եմ, որ հենց նման մշակույթն է պարփակում մեր օրերում տարածաշրջաններ պառակտող հակամարտությունների հաղթահարման փիլիսոփայությունը»,- մեջբերեցին Սարգսյանի խոսքերը հայկական պետության մամուլի ծառայությունից։

Ըստ նրա, հայերի և սիրիացիների համատեղ պատմությունը հին է` հին է, ինչպես հին են Եփրատն ու Տիգրիսը, ինչպես բիբլիական Արարատը: «Սիրիական հողը քաղաքակրթության օրրան է, նաև համամարդկային մեծագույն կրոնների օրրան: Բազում անգամներ սիրիական հողը տնքացել է նվաճողների կրնկի տակ, բայց նրա ճանապարհները դեռ հիշում են առաքյալների ոտնահետքերը: Եվ  ո՞վ կարող է ըմբռնել այս հողի խորհուրդն ավելի լավ, քան բազմաթիվ նվաճողների դիմակայած ու առաքյալների լույսով օծված մեր ժողովուրդը»,- ասել է նախագահը։

Սակայն, Սարգսյանի խոսքերով, հանդուրժելը սիրիացու, արաբի ու հայի ամենամեծ արժանիքը չէ բնավ: «Հանդուրժողականությունն այս հողում դարերի ընթացքում ծիլեր է տվել, ջերմության ու մարդասիրության պտուղներ: Բազմաթիվ դժվարություններ տեսած սիրիացին միշտ գրկաբաց է ընդունել հալածյալին, պատսպարել գաղթականին ու սփոփել կարոտյալին»,- ասել է նախագահը:

Ինչպես նշել է նախագահը, Սիրիան դարեր շարունակ ապաստան է տվել բարբարոս նվաճողներից փրկված ժողովուրդներին, այդ թվում նաև հայերին:

«Օսմանյան ջարդերից մազապուրծ հայերին ու նրանց սերունդներին գրեթե երկու դար ընդունել ու պատսպարել է սիրիական հողը»,- ասել է նախագահը։  

«Սիրիան դարձավ Եղեռնից փրկված հայերի տունը: Բռնագաղթը, զրկանքներն ու անմարդկային տառապանքները վերապրած հայերը ապավինեցին սիրիացուն: Անցնելով տարհանման ու ջարդերի դժոխքի միջով` սակավաթիվ վերապրածներն անվտանգ կյանք ու բարեկամի ջերմություն գտան այս դրախտային երկրում»,- ասել է նախագահն, ավելացնելով, որ հարյուր հազարավորների համար Եփրատի հովիտը ոչ թե եդեմական այգի դարձավ, այլ դժոխքի դարպաս:

Պետության ղեկավարի խոսքերով, Դեյր Զորի անապատը (ուր արտաքսվեցին հայերը 1915 թվականի Ցեղասպանության տարիներին) դարձավ հարյուր հազարավոր հայերի վերջին հանգրվանը, աշխարհում ամենամեծ հայկական գերեզմանատուն- հանգստարանը:

«Մերօրյա Սիրիան հայի համար հարազատ դարձած տուն է, որտեղ նրան սիրում ու հարգում են: Հպարտ եմ` տեսնելով հայ ժողովրդի զավակների հանդեպ Սիրիայի տածած սերն ու հարգանքը: Սերն ու հարգանքը դուք և ձեր հայրերն ու մայրերը նվաճել եք արդար քրտինքով: Երբեմն նաև` արյամբ: Սիրիահայերը եղել և մնում են իրենց հայրենիքի նվիրյալ զավակն ու քաղաքացին: Սիրիահայը վստահելի և հուսալի գործընկեր է` ամենաթանկն ու գնահատելին աշխարհում»,- ավելացրել է Սարգսյանը։

Նա նշել է նաև, որ Սիրիան հայ մշակույթի, գիտության և արվեստի կենտրոն է: «Այստեղ են ստեղծվել հայագիր բազմաթիվ ձեռագիր մատյաններ և արվեստի գլուխգործոցներ: Սիրիան նաև հայ ազգային կյանքի տարածաշրջանային կենտրոն է: Տասնյակ ազգային և մշակութային միությունները, կրթական ու բարեսիրական հաստատությունները ծաղկում են սիրիական մշակույթի պարարտ հողում` հյուրընկալ ժողովրդի ջերմությամբ և պետության հոգածությամբ շրջապատված»,- ընդգծել է Սարգսյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ սիրիական արևի տակ են ծնվել, ուժ ու հասակ առել բազմաթիվ հայ քաղաքական և մշակութային գործիչներ, ազգային և հոգևոր առաջնորդներ:

Նախագահը նշել է, որ 21-րդ դարի սիրիահային կցանկանար տեսնել իր երկրի ոչ միայն օրինապահ, այլև գործուն քաղաքացի:

Հանդուրժողականության «Հայ ազգային ինքնությունը այս հողում պահպանելու գրավականը սիրիական պետության լավ և ակտիվ քաղաքացի լինելն է: Ձեր զավակներին ոգեշնչեք ձեր պանծալի ծնողների գործերով: Քաջալերեք նրանց կայացումն այս երկրում: Ձեր ավանդը բերեք Սիրիայում գիտության ու բժշկության, կրթության ու մշակույթի, արվեստի ու արհեստների զարգացմանը»,- հավելել է նա։ -0-