Սլովակիայի ԱԳՆ ղեկավարն իր հայ գործընկերոջը հրավիրեց Բրատիսլավա

18.03.2010, 14:58
Սլովակիայի ԱԳՆ ղեկավարն իր հայ գործընկերոջը հրավիրեց Բրատիսլավա

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչեկն իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Բրատիսլավա։

Լայչեկը հինգշաբթի Երևանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ նախքան այցը ծրագրվում է երկկողմ հարաբերությունների զարգացման մի շարք փաստաթղթերի ստորագրում։

«Կարծում եմ, որ Հայաստան կատարած իմ այսօրվա այցի արդյունք կդառնան ստորագրման նախապատրաստած իրավական փաստաթղթերը, և մենք պատրաստ կլինենք տնտեսական կոնկրետ նախագծերի քննարկմանը»,- ասաց Լայչեկը։

Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչեկը պաշտոնական այցով մարտի 17-19-ը գտնվում է Հայաստանում՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով։-0-