Երևանի պետական համալսարանի ռեկտորի դստերը հեռացրել են ԿԲ-ից. թերթ
17.03.2010,
10:47
Երևանի պետական համալսարանի ռեկտորի դստերը հեռացրել են ԿԲ-ից. թերթ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դստերն ազատել են աշխատանքից, նա աշխատում էր ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական բաժնում, գրում է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի, Անի Սիմոնյանը կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը և տեղավորվել է աշխատանքի «թերևս հոր հեղինակության զորությամբ»:
Սակայն վերջերս նա չի կարողացել անցնել հերթական ատեստավորումը:
Ըստ թերթի աղբյուրների, Անի Սիմոնյանը կդասավանդի ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:-0-